Էրդողանը խոստացել է վերականգնել Սիրիան

Էրդողանը խոստացել է վերականգնել Սիրիան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան Սիրիայի ժողովրդին մենակ չի թողնի երկրի վերականգնման գործընթացում և պատրաստ է աջակցել այդ աշխատանքում:

«Դուք այս փառահեղ հաղթանակի իրական տերն եք։ Ես հարգանքով ողջունում եմ ձեզ իմ երկրի և ժողովրդի անունից, մաղթում եմ ձեզ օրհնված հաղթանակ և Հուսով եմ, որ մենք բոլոր ուժերով կաջակցենք ձեզ զարգացման ու վերականգնման ձեր պայքարում, և մենք միասին կհաղթահարենք դժվարությունները»,- հայտարարել է Թուրքիայի նախագահը՝ կառավարության նիստից հետո ուղերձով դիմելով Սիրիայի ժողովրդին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում