Միջոցառումը քաղաքական հետապնդումների ենթարկվածների մասին է, Աղազարյանն էլ կարող էր գալ

Միջոցառումը քաղաքական հետապնդումների ենթարկվածների մասին է, Աղազարյանն էլ կարող էր գալ

Այս միջոցառումը Հայաստանում քաղաքական հետապնդումների ենթարկվածների մասին է, այնպես, որ Հովիկ Աղազարյանն էլ կարող էր այստեղ լինել։ Այս մասին Բռնադատվածներին նվիրված հուշահամալիրի մոտ «Հինգ իրավապաշտպանների նախաձեռնության» կողմից իրականացրած բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:

Իրավապաշտպանի փոխանցմամբ, անհատապես որևէ մեկին չեն հրավիրել միջոցառմանը մասնակցելու։
«Մարդու հեռախոսային գաղտնիությունը հայտնվել է ինչ-որ մարդկանց սեղանին և դարձել է տասնյակ, հարյուրավոր, ողջ հայության սեփականությունը: Այդ մարդն էլ կարող էր այստեղ լինել, մենք բոլորին սպասում ենք»,-նշեց նա։

Մելիքյանը կարևորեց ՄԻՊ Անահիտ Մանասյանի և կառույցի այլ աշխատակիցների ներկայությունը տվյալ միջոցառմանը։

«Երբ նրանց հարցնում եք, թե Հայաստանում կա՞ն քաղբանտարկյալներ, նշում են, որ իրենց հայտնի չեն նման դեպքեր: Այդ մարդիկ այստեղ են, եկեք և կտեսնեք»,-հավելեց Մելիքյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում