Ինչպես ձիերը, այնպես էլ այսօրվա մեքենաները կդառնան հազվադեպ․ Իլոն Մասկ

Ինչպես ձիերը, այնպես էլ այսօրվա մեքենաները կդառնան հազվադեպ․ Իլոն Մասկ

Իլոն Մասկն իր X-ի էջում գրել է, որ ապագայում գրեթե բոլոր մեքենաները լինելու են էլեկտրական և ինքնակառավարվող։ Նա զուգահեռ է անցկացրել այսօրվա սովորական ներքին այրման շարժիչով մեքենաները ձիերի հետ և ասել, որ դրանք կդառնան հազվադեպ, այնպես, ինչպես դա տեղի ունեցավ ձիով տեղաշարժման հետ:

«Ապագայում մեքենաների 99%-ը կլինեն էլեկտրական և ինքնավար։ Բենզինով աշխատող, մարդկանց կողմից վարվող մեքենաները նման կլինեն ձի հեծնելուն և ծալովի հեռախոս օգտագործելուն»,- գրել Մասկը X-ում:

Ավելի վաղ Մասկը հայտարարել էր, որ ամբողջ տրանսպորտը, բացի տիեզերական հրթիռներից, ապագայում կաշխատի էլեկտրականությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում