Գերմանիայի տնտեսությունը լուրջ ճգնաժամ է ապրում․ Bloomberg

Գերմանիայի տնտեսությունը լուրջ ճգնաժամ է ապրում․ Bloomberg

Նոյեմբերին երկրում գնաճն արագացել է՝ տարեկան կազմելով 2,2%։ Գնաճի մակարդակը երկրորդ ամիսն անընդմեջ ավելանում է։ Նման եզրահանգման է եկել Bloomberg գործակալությունը։

Ըստ գործակալության՝ Գերմանիայի տնտեսությունն արդեն հինգ տարի չի աճում, տնտեսական անկումը կարող է անշրջելի դառնալ։
Bloomberg-ի տվյալներով՝ Գերմանիայի ՀՆԱ-ն 2024 թվականին 5%-ով պակաս է եղել։ Նշվում է, որ քանի որ ռուսական էժան էներգակիրներին հասանելիության կորստ կա, չինական ավտոարտադրողների և Volkswagen, Mercedes-Benz ավտոմոբիլային կոնցեռնների միջև լուրջ մրցակցություն, դեֆիցիտի մեծ մասը դժվար կլինի լրացնել:

«Գերմանիան մեկ գիշերում չի փլուզվի։ Հենց դա է սցենարը դարձնում այդքան սարսափելի: Դա շատ դանդաղ անկում է: Ոչ թե ընկերության, ոչ թե քաղաքի, այլ ամբողջ երկրի անկում»,- Bloomberg-ին ասել է Future Today Institute վերլուծական գործակալության հիմնադիր և գլխավոր տնօրեն Էմի Ուեբը։

Ինչպես նշում է գործակալությունը, քաղաքական գործիչները պատշաճ ուշադրություն չեն դարձնում տնտեսության խնդիրներին, քանի որ տնտեսական անկումը դանդաղ տեմպերով է ընթանում:

Տնտեսական խնդիրների լուծման տարբերակներից մեկը գործակալությունը համարում է պետական ծախսերի աճը։ Նրա հաշվարկներով՝ երկրին անհրաժեշտ տարեկան մինչև 160 մլրդ եվրոյով ավելացնել ներդրումները ենթակառուցվածքի շինարարության մեջ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում