Գերմանիան բացառել է Ուկրաինային Taurus թևավոր հրթիռների մատակարարումը
Նմանատիպ
Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունն իր նախընտրական ծրագրում պաշտպանել է կանցլեր Օլաֆ Շոլցի որոշումը, որով նա բացառում է Taurus հրթիռների մատակարարումն Ուկրաինային։ Այս մասին հայտնում են գերմանական լրատվամիջոցները։
Կուսակցության նախընտրական ծրագրի համաձայն՝ Գերմանիան և ՆԱՏՕ-ն չպետք է մասնակից դառնան Ուկրաինայի հակամարտությանը։ «Այդ պատճառով մենք աջակցում ենք կանցլեր Օլաֆ Շոլցի՝ Բունդեսվերի պաշարներից Ուկրաինային Taurus թևավոր հրթիռների չմատակարարման որոումը»,-նշված է հայտարարությունում։
Միևնույն ժամանակ կուսակցությունը, Ուկրաինան պաշտպանելու և «Եվրոպայում խաղաղություն ապահովելու» նպատակով, հանդես է գալիս ուկրաինացի զինվորականներին ուսուցանելու և Կիևին «խոհեմությամբ և չափի զգացումով» զենք ու ռազմական տեխնիկա մատակարարելու օգտին: Կուսակցությունը նաև իր հավատարմությունն է հայտնում Ուկրաինային՝ դիվանագիտական, ռազմական, ֆինանսական և հումանիտար աջակցության հարցերում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում