Թրամփը պատրաստվում է Ուկրաինայում հասնել խաղաղության մինչ իր երդմնակալությունը

Թրամփը պատրաստվում է Ուկրաինայում հասնել խաղաղության մինչ իր երդմնակալությունը

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է ջանքեր գործադրել Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու համար դեռ իր երդմնակալությունից առաջ:

«Ես կփորձեմ դա անել»,- կարճ նշել Է Թրամփը՝ Մար-ա-Լագոյի իր նստավայրում պատասխանելով լրագրողների հարցերին:

Թրամփը նախկինում ընդգծել էր, որ ուկրաինական ճգնաժամի կարգավորումը կդառնա իր վարչակազմի առաջնահերթություններից մեկը, բայց հասկացրել էր, որ մտադիր է գործել նույնիսկ նախագահի պաշտոնը ստանձնելուց առաջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում