Պուտինն ու Զելենսկին պետք է պատրաստվեն խաղաղության․ Թրամփ
17/12/2024 17:00
Նմանատիպ
Վլադիմիր Զելենսկին պետք է նախապատրաստվի Ուկրաինայում հակամարտության ավարտի վերաբերյալ համաձայնագրի կնքմանը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը:
«Նա պետք է պատրաստվի գործարքի կնքմանը»,-նշել է նա:
Թրամփը նաև հավելել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նույնպես պետք է գործարք կնքի: ԱՄՆ առաջնորդը հույս է հայտնել, որ խաղաղության կհասնեն մինչև իր երդմնակալությունը։
Թրամփն ընդգծել է, որ ամեն ինչ անում է ուկրաինական հակամարտությունը դադարեցնելու համար: Միևնույն ժամանակ, ըստ նրա՝ Կիևը ցանկություն է հայտնել հասնելու հակամարտության խաղաղ կարգավորման:
Թրամփի կարծիքով՝ Ուկրաինային չպետք է թույլ տային հեռահար հրթիռներով հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքի խորքերը և այդ հարցը պետք է վերանայել։
Հետևեք մեզ նաև Telegram-ում