2025-ին SpaceX-ը կիրականացնի շուրջ 180 արձակում

2025-ին SpaceX-ը կիրականացնի շուրջ 180 արձակում

Իլոն Մասկին պատկանող SpaceX ավիատիեզերական ընկերությունը պատրաստվում է 2025 թվականին Falcon 9 հրթիռով իրականացնել մոտ 180 արձակում:

«Հավանաբար, ավելի քան 180 արձակում Falcon 9-ով 2025 թվականին»,- գրել է Մասկը X-ում:

Ըստ ավելի վաղ տարածված լուրերի՝ Իլոն Մասկն իր տիեզերական նախագծերի ավելի լավ զարգացմանը կհասնի ԱՄՆ նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի օրոք և գործարարը կկարողանա «Թրամփի վարչակազմից կորզել լավագույն պայմանները»։ Ընդ որում, առաջիկա տասնամյակում առևտրայնացումն ու ծառայությունների լայն շրջանակի տրամադրումը կշեշտադրվեն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում