Բաքուն ու Երևանը խաղաղության պայմանագրի 2 հոդված չեն կարողացել համաձայնեցնել․ Ալիև

Բաքուն ու Երևանը խաղաղության պայմանագրի 2 հոդված չեն կարողացել համաձայնեցնել․ Ալիև

Բաքուն և Երևանը ապագա խաղաղության պայմանագրի 2 հոդվածի շուրջ համաձայնության չեն եկել։ Դրանք են՝ միմյանց դեմ միջազգային հայցերից զերծ մնալն ու սահմանին երրորդ երկրների ներկայության բացառումը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում:

«Խաղաղության պայմանագրի հարցում մենք իրականում մեծ առաջընթաց ենք գրանցել։ Այս փաստաթղթի 17 հոդվածներից 15-ը համաձայնեցվել են, մնացել է 2-ը: Կազանում Հայաստանի վարչապետի հետ իմ վերջին հանդիպման ժամանակ ես զգացի, որ այդ երկու հոդվածները թեպետ համաձայնեցված չեն, բայց կարող են ընդունվել նաև Հայաստանի կողմից, ես նկատի ունեմ մեր պայմանները», – ասել է նա։

Ալիևի խոսքով՝ դրանցից մեկը վերաբերում է միմյանց դեմ միջազգային հայցերից զերծ մնալուն, մյուսը՝ սահմանին այլ երկրների ներկայացուցիչների չտեղակայմանը։

Նրա համողմամբ՝ Ադրբեջանի և Հայաստանի սահմանին ԵՄ դիտորդների անվան տակ ՆԱՏՕ-ի ենթակառուցվածք է ստեղծվել։

«Այսպես կոչված եվրոպացի դիտորդների անվան տակ հայկական կողմից մեզ հետ սահմանին ստեղծվել է ՆԱՏՕ-ի ենթակառուցվածքը», – ասել է Ալիևը:

Բացի այդ, Ադրբեջանի նախագահը շեշտել է, որ Հայաստանը մինչև Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը պետք է փոխի իր Սահմանադրությունը և համաձայնի վերացնել ԵԱՀԿ Մինսկի խումբը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում