Honda-ն և Nissan-ը հնարավոր է միաձուլվեն
Նմանատիպ
Honda-ն և Nissan-ը բանակցություններ են սկսելու՝ կապերը խորացնելու համար, հնարավոր է նաև միաձուլվեն։ Ահա թե ինչպես է Ճապոնիայի երբեմնի անպարտելի թվացող ավտոմոբիլային արդյունաբերությունը փոփոխությունների ենթարկվում Tesla-ի և չինական մրցակիցների ճնշումից: Այս մասին գրում է Reuters-ը։
Honda-ի և Nissan-ի միավորումը կստեղծի 54 միլիարդ դոլար արժողությամբ ընկերություն, որի տարեկան արտադրությունը կկազմի 7,4 միլլիոն մեքենա։ Այսպիսով մեքենաների վաճառքի ծավալով այն կդառնա աշխարհում երրորդ ամենամեծ ավտոմոբիլային խումբը՝ Toyota-ից և Volkswagen հետո:
Մարտին երկու ընկերություններն արդեն ռազմավարական գործընկերություն են կնքել էլեկտրական մեքենաների համատեղ մշակման նպատակով, Սակայն Nissan-ի վերջին ամիսներին սրված ֆինանսական և ռազմավարական խնդիրներն էլ ավելի են սրել ավելի մեծ մրցակցի հետ սերտ համագործակցության անհրաժեշտությունը:
Անցյալ ամիս Nissan-ը հայտարարել էր 2,6 միլիարդ դոլար ծախսերի խնայողության մասին։ Այն ներառում է 9000 աշխատատեղերի կրճատում և համաշխարհային արտադրության 20%-ը, քանի որ Չինաստանում և ԱՄՆ-ում վաճառքի անկումը հանգեցրեց երկրորդ եռամսյակի շահույթի 85% անկման:
Հետևեք մեզ նաև Telegram-ում