Էլեկտրաէներգիայի պահանջարկի աճ է նկատվում․ Կանադան և ԱՄՆ-ն հայտնել են ռիսկերի մասին

Էլեկտրաէներգիայի պահանջարկի աճ է նկատվում․ Կանադան և ԱՄՆ-ն հայտնել են ռիսկերի մասին

Արհեստական բանականութան և կրիպտոարժույթի զարգացումը էլեկտրաէներգիայի պահանջարկի ռեկորդային աճի կհանգեցնի, որն էլ զգալի ծանրաբեռնվածություն կստեղծի ԱՄՆ-ի և Կանադայի էլեկտրացանցերի վրա։ Հետազոտության հիման վրա նման գնահատական է տվել Հյուսիսամերիկյան էլեկտրամատակարարման հուսալիության կազմակերպությունը։

Ըստ Հյուսիսամերիկյան էլեկտրամատակարարման հուսալիության կազմակերպության տվյալների՝ առաջիկա 10 տարիներին ինչպես ձմռանը, այնպես էլ ամռանը կանխատեսվում է զանգվածային էլեկտրամատակարարման համակարգերի ծանրաբեռնվածության հսկայական աճ։

Հյուսիսային Ամերիկայում էլեկտրական ցանցերի ծանրաբեռնվածության աճը կապված է էլեկտրական մեքենաների զանգվածային ընդունման, մեծ թվով խոշոր առևտրային օբյեկտների՝ զանգվածային էլեկտրամատակարարման համակարգերին միանալու հետ:

Նշվում է, որ ներկայումս էլեկտրաէներգիայի պահանջարկի աճն ավելի բարձր է, քան երբևէ 20 տարվա ընթացքում։
Ավելի վաղ The Wall Street Journal թերթը հայտնել էր, որ ԱՄՆ էներգետիկայի նախարարությունն ամերիկյան Pacific Gas & Electric ընկերությանը ռեկորդային վարկ կհատկացնի՝ 15 մլրդ դոլար, էլեկտրացանցերի ամրապնդման և կլիմայի փոփոխության հետևանքների դեմ պայքարի համար:

Վարկը՝ ցածր տոկոսադրույքով, կտրամադվի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը։ Միջոցները կուղղվեն ընկերության հիդրոէլեկտրակայանների ենթակառուցվածքների վերակառուցմանը, էլեկտրահաղորդման գծերի արդիականացմանը և վերականգնվող էներգիայի աղբյուրների ու էլեկտրամոբիլների ոլորտում նախագծերի աջակցմանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում