Ուկրաինայում hարկերի մասին նոր օրենքից հետո 22,5 հազար անձ փակել է բիզնեսը
Նմանատիպ
Ուկրաինայում 22,5 հազար ձեռնարկատիրոջ գործունեության դադարեցման պատճառ է դարձել Վլադիմիր Զելենսկու կողմից հարկերի բարձրացման մասին օրենքի ստորագրումը։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի պետական ռեգիստրների «Օփենդատաբոտ» մոնիթորինգային ծառայությունը։
Ըստ ռեսուրսների տվյալների՝ օրենքի ստորագրման օրը 2 332 բիզնես է փակվել։ Միջին հաշվով, օրենքի գործողության մեկնարկից հետո փակումների թիվը հասել է օրական ավելի քան 1 000-ի։
«Օփենդատաբոտ»-ը նշում է, որ ձեռնարկատերերի աշխատանքի դադարեցումը բացատրվում է ավելորդ հարկային պարտավորություններից խուսափելու և ֆինանսական հաշվետվությունները պարզեցնելու ցանկությամբ:
Նոյեմբերի 28-ին Վլադիմիր Զելենսկին օրենք է ստորագրել հարկերի բարձրացման մասին։ Փաստաթուղթն ուժի մեջ է մտել դեկտեմբերի 1-ին։ Բնակչության բոլոր կատեգորիաների համար, բացառությամբ զինծառայողների, ռազմական վճարը 1,5%-ից բարձրանում է մինչև 5%։
Բանկերի համար շահութահարկի դրույքաչափը սահմանվում է 50%։ Բացի այդ, ոչ բանկային ֆինանսական հաստատությունների համար (բացառությամբ ապահովագրողների) սահմանվում է 25% դրույքաչափ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում