ՔՊ-ում ինքնաոչնչացման գործընթաց է․ սորոսականներն են մարտնչում․ «Հրապարակ»
Նմանատիպ
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Իշխանական թիմում սոդոմ-գոմոր է, խմբավորումների են բաժանվել, իրար դեմ դուրս եկել, ինքնաոչնչացման գործընթաց է սկսվել։ Մի կողմից՝ Նիկոլ Փաշինյանն է թիմը մաքրում անհնազանդներից, կուսակիցներին իրար դեմ հանում` «ինքնաքննադատության» հայտնի նիստերով, որոշ պատգամավորների գաղտնի հանձնարարում է մյուսների կոռուպցիոն գործունեության մասին բարձրաձայնել: Մյուս կողմից՝ սորոսական թեւն է աննախադեպ ակտիվացել, եւ պահանջում են Փաշինյանից` թիմից վռնդել բոլոր այն ՔՊ-ականներին, որոնք կուսակցության ակտիվի նիստերին խոսում են կոռուպցիայի մասին, մեղադրանքներ են հնչեցնում յուրայինների հասցեին` թիմին վնասելով։ Մեզ պատմեցին, որ Հերիքնազ Տիգրանյանը, Մարիա Կարապետյանը, Թագուհի Ղազարյանը, Սարգիս Խանդանյանը եւ այլք, կազմակերպված առաջ են տանում այն գիծը, որ ովքեր թիմում կոռուպցիայի ու կոռուպցիոներների մասին են խոսում, հենց նրանք էլ մամուլին արտահոսքեր են կազմակերպել ու դավաճան են` պետք է հեռացվեն կուսակցությունից:
Հատկապես ակտիվ պայքար են մղում Արփի Դավոյանին, Լուսինե Բադալյանին, Արմեն Խաչատրյանին, Հայկ Սարգսյանին չեզոքացնելու ուղղությամբ։ Թիմում այս խմբակի պահվածքը տարակուսանքի տեղիք է տվել, չէ՞ որ այս զանգվածն էր ժամանակին կոռուպցիայի դեմ պայքարի առաջամարտիկը, այսօր, փաստորեն, դեմ են, որ այդ մասին անգամ քննարկեն։ Ոմանք դավադրապաշտական թեզեր են առաջ քաշում, թե գուցե սորոսականները դեմ են, որ կոռուպցիան քանդի նիկոլական թեւը, եւ իրենք ամբողջ թիմով գան իշխանության։
Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում