Որքա՞ն գումար են ծախսել ԱՄՆ-ն և ԵՄ-ն՝ Ուկրաինային ռազմական աջակցության համար
Նմանատիպ
ԱՄՆ-ն և Եվրամիությունը 310 մլրդ եվրո են ծախսել Ուկրաինային ռազմական օգնություն ցուցաբերելու համար։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Kossuth ռադիոկայանի ծրագրում։
Նա նշել է, որ ճշգրիտ հաշվարկներ կատարելը դժվար է, բայց ամեն դեպքում «դա սարսափելի գումար է»։
Օրբանի կարծիքով ՝ այդ գումարը բավարար կլիներ Արևմտյան Բալկանների երկրներում կյանքի որակը համաեվրոպական մակարդակի բարձրացնելու կամ միգրացիան կանխելու նպատակով Հյուսիսային Աֆրիկայի երկրներին օգնություն ցուցաբերելու համար։
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը դեկտեմբերի 19-ին Բրյուսելում Եվրամիության գագաթնաժողովի արդյունքներով կայացած մամուլի ասուլիսի իր ելույթում հայտարարել է, որ ԵՄ-ն 130 մլրդ եվրո է ծախսել Ուկրաինայի վրա և 2025-ին պատրաստ է, չհաշված զենքի մատակարարումները, ևս 30,6 մլրդ եվրո հատկացնել որպես բյուջետային ֆինանսական օգնություն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում