ԱՄՆ-ը Թայվանին մատակարարել է 38 Abrams տանկերի առաջին խմբաքանակը
Նմանատիպ
Վերջին տարիներին ամերիկյան արդյունաբերությունը գերբեռնված է, ըստ այդմ էլ ԱՄՆ-ի կողմից Թայվանին խոստացված տանկերի մատակարարումը ձգձգվում էր: Այս մասին ՏԱՍՍ-ի հաղորդմամբ հայտնում է The Wall Street Journal-ը (WSJ)։
Ըստ տվյալների՝ դեկտեմբերի 16-ին հաղորդվել էր, որ ԱՄՆ-ը Թայվանին մատակարարել է տանկերի առաջին խմբաքանակը՝M1A2 մոդիֆիկացիայի 38 Abrams տանկ։ Թայբեյը ևս 42 տանկ կստանա 2025 թվականին, իսկ վերջին խմբաքանակը 2026 թվականին կստանա՝ 28 մարտական մեքենաներից բաղկացած:
2,2 միլիարդ դոլարով 108 Abrams M1A2T տանկերի վաճառքը Թայվանին հաստատվել է 2019 թվականին ԱՄՆ Պետդեպարտամենտի կողմից: M1A2T-ը արդիականացվել է Թայվանի պահանջներին համապատասխան, M1A2 հիմնական մարտական տանկի SEPv2 (System Enhancement Package version 2) մոդիֆիկացիան է։ Ներկայումս Թայվանի տանկային պարկի կազմը բաղկացած է 1000 մարտական հիմնականում հնացած տեսակներից։
ԱՄՆ-ը Թայվանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզել էր 1979 թվականին, սակայն դրանք հաստատել էր Չինաստանի հետ։ Ճանաչելով «մեկ Չինաստան» քաղաքականությունը՝ Վաշինգտոնը չի դադարել միևնույն ժամանակ կապեր պահպանել Թայբեյի վարչակազմի հետ։
ԱՄՆ-ը Թայվանի հիմնական զենքի մատակարարն է։
Չինաստանի ԱԳՆ-ի գնահատմամբ՝ ամերիկյան ռազմական մատակարարումների ընդհանուր գումարը Թայվանին վերջին մի քանի տարիների ընթացքում գերազանցել է 7 մլրդ դոլարը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում