Հայ դերասանների մասնակցությամբ «Անորա» ֆիլմն ընդգրկվել է Բարաք Օբամայի սիրելի ֆիլմերի ցանկում
21/12/2024 20:06
Նմանատիպ
ԱՄՆ 44–րդ նախագահ Բարաք Օբաման տարվա իր սիրելի ֆիլմերի ցանկում է ընդգրկել հայ դերասանների մասնակցությամբ «Անորա» ֆիլմը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Օբաման ֆիլմերի ցանկը, որոնք նա խորհուրդ է տալիս դիտել, հրապարակել է X–ի իր միկրոբլոգում:
Ազգությամբ հայ դերասաններ Կարեն Կարագուլյանի և Վաչե Թովմասյանի մասնակցությամբ՝ ռեժիսոր Շոն Բեյքերի «Անորա» ֆիլմը Կաննի 2024 թվականի կինոփառատոնում «Ոսկե արմավենու ճյուղ» մրցանակին է արժանացել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում