Թրամփը ՆԱՏՕ-ի անդամներից պահանջելու է պաշտպանական ծախսերն ավելացնել․ Financial Times
Նմանատիպ
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի թիմը եվրոպացի պաշտոնյաներին հայտնել է, որ նոր վարչակազմը ՆԱՏՕ-ի անդամներից պահանջելու է պաշտպանական ծախսերն ավելացնել մինչեւ ՀՆԱ-ի 5 տոկոսը։ Այս մասին հաղորդում է Financial Times պարբերականը՝ վկայակոչելով իր աղբյուրները:
Աղբյուրներից մեկի տվյալներով՝ Թրամփը կհամաձայնի ավելացնել պաշտպանական ծախսերը մինչև 3,5 տոկոս։ Նա ծրագրում է պաշտպանական ծախսերի ավելացումը կապել ԱՄՆ-ի հետ առևտրի առավել շահավետ պայմանների առաջարկի հետ:
ՆԱՏՕ-ի երկրները 2023 թվականին Վիլնյուսում կայացած գագաթնաժողովում պայմանավորվել են պաշտպանության վրա ծախսել ՀՆԱ-ի առնվազն 2 տոկոսը։ Այս պահին, ըստ դաշինքի տվյալների, ՀՆԱ-ի 2 տոկոսը ծախսում են ՆԱՏՕ-ի 32 անդամներից 23-ը։ ԱՄՆ նախագահի ընտրություններում հաղթած Դոնալդ Թրամփը, որը քննադատել է Եվրոպային ՆԱՏՕ-ի պաշտպանունակության մեջ ցածր ներդրման համար, մտադիր է կազմակերպության անդամ պետություններից պահանջել պաշտպանության վրա ծախսերն ավելացնել մինչև ՀՆԱ-ի 5 տոկոսը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում