ՀՀ-ին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի պլանն ավարտում է

ՀՀ-ին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի պլանն ավարտում է

Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանական գերատեսչությունների ինտենսիվ փոխայցերը տարբեր շարժառիթներ ունեն, սակայն առաջին հերթին ադրբեջանական բանակի բարեփոխումների շրջանակներում են: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը, հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է, ինչն ամբողջությամբ ՆԱՏՕ-ական չափանիշների հիման վրա է:

Ծրագրի շրջանակներում տեղի է ունեցել ինչպես սպառազինության, ռազմական տեխնիկայի համապատասխանեցում, այնպես էլ անձնակազմի, որն ուսուցման-վերապատրաստման հատուկ կուրսեր է անցել ինչպես Թուրքիայիում, այնպես էլ, ծրագրերով Ադրբեջանում:

Մինչ ՀՀ իշխանությունն ինքնաարդարացումների և խոստումների շռայլման փուլում է, Ադրբեջանը մասշտաբային վերազինման է»,-գրել է նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում