Դուստրը նկատել է, որ հայրիկի գերեզմանի հողաթումբը չկա, ցուցանակը չկա, մի մասի վրա շինարարություն է տեղի ունեցել

Դուստրը նկատել է, որ հայրիկի գերեզմանի հողաթումբը չկա, ցուցանակը չկա, մի մասի վրա շինարարություն է տեղի ունեցել

Դեկտեմբերի 22-ին SHAMSHYAN.com էր զանգահարել Երևանի բնակիչ Գոհար Սարգսյանը, ով իր դժգոհությունը և վրդովմունքը հայտնեց իր հայրիկի գերեզմանի տարածքի մի մասում կատարված ապօրինի շինարարության վերաբերյալ։

Նա ասաց․ «Հայրիկիս 2004 թվականի դեկտեմբերի 9-ին հուղարկավորեցինք «Սպանդարյան» գերեզմանատանը օրենքով ու փաստաթղթերով տրամադրված 3-ը 4-ի վրա հողակտորում։ Այնպես ստացվեց, որ գերեզմանատեղիում բետանոպատում և շինարարություն չարեցինք, բայց անունը գրված էր, թումբը միշտ թարմացնում էինք և ակնհայտ երևում էր, որ այդտես մարդ կա հուղարկավորված։ Հաճախակի գնում էինք հայրիկիս գերեզմանին այցի, խունկ ծխեցնում, հարգում։ Վերջին անգամ մի քանի օր առաջ գնացինք ու տեսա, որ հայրիկիս հատկացված 3-ը 4 չափի հողակտորի ուղիղ կեսը բետոնապատվել, սալապատվել և խճաքարով ծածկվել է, իսկ հողաթումբը՝ չկա։ Դիմեցի պատասխանատուներին, իսկ նրանք ասացին, որ իրենք չգիտեն, տեղյակ չեն՝ ով է դա արել, ով է հայրիկիս անուն ազգանունով մետաղյա ցուցանակը հանել։ Ես վստահ եմ, որ դա իմ հայրիկի կամ իմ հարազատներից ոչ ոք չի արել, դա այլ մարդու արած գործ է։ Ինձնից սկսեցին պահանջել փաստաթուղթ, որ հուղարկավորվածը իմ հայրիկն է։ Իհարկե ես անգամ ստիպված եղա իմ ծննդյան վկայականը, հայրիկիս մահվան վկայականը բերել, բայց կարողացա ապացուցեմ, որ իմ հայրիկն է հուղարկավորված։ Դրանից հետո բերեցին հայրիկի անուն-ազգանունով նոր ցուցանակ դրեցին։ Ես նորից դիմեցի պատասխանատուներին, ինձ ասացին, որ ում ուզում եմ բողոքեմ, իրենք ասելու բան չունեն ու չգիտեն՝ ով է այդտեղ շինարարություն արել։ Ես անգամ չգիտեմ՝ այդտեղ միգուցե հուղարկավորություն են արել։

Խնդրում եմ պատասխանատու կառույցներին, Երևանի քաղաքապետարանի համապատասխան ՀՈԱԿ-ի ղեկավար կազմին ինձ բացատրեն, ի՞նչ է կատարվում, ինչո՞ւ են ապօրինի տիրացել այդ հողակտորին և ով է այդ գործարքի հեղինակն ու պատասխանատուն»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում