ՆԱՏՕ-ն պատրաստվում է օգտագործել ռուսական կայսրության կողմից ստեղծված երկաթուղին Ռուսաստանի դեմ․ Telegraph

ՆԱՏՕ-ն պատրաստվում է օգտագործել ռուսական կայսրության կողմից ստեղծված երկաթուղին Ռուսաստանի դեմ․ Telegraph

ՆԱՏՕ-ն նախատեսում է օգտագործել Rail Baltica նախագիծը, որի շինարարությունը հնարավոր է դարձել ռուսական կայսրության կողմից ստեղծված երկաթուղային ենթակառուցվածքի շնորհիվ, որն օգտագործվելու էր պատերազմների ժամանակ։ Այս մասին գրում Է Telegraph պարբերականը:

«Եթե Մոսկվայի և ՆԱՏՕ-ի միջև հակամարտություն սկսվի, ապա այդ երկաթուղով հնարավոր կլինի Եվրոպայի կենտրոնից զորքերն ու տեխնիկան արագ տեղափոխել Ռուսաստանի հետ սահման»,- գրում է պարբերականը։

Հոդվածում նշվում է, որ Rail Baltica նախագիծը ստեղծվել է որպես Էստոնիայի եվրոպամետ կողմնորոշման խորհրդանիշ՝ ԽՍՀՄ փլուզումից հետո։ Այն կառուցվում է Ռուսական կայսրության օրոք հիմնված երկաթուղային ուղիների վրա, որոնք այսօր ակամա «նվեր» են դարձել ՆԱՏՕ-ի համար։

Ինչպես հաղորդում Է Telegraph-ը, Rail Baltica նախագիծը նախատեսում է 805 կմ երկարությամբ արագընթաց երկաթուղու կառուցում, որը Բալթյան պետությունները կկապի Եվրոպայի կենտրոնական մասի հետ:

Երկաթուղին կարող է ռազմական տեխնիկայի և սարքավորումների տեղափոխման ժամանակը մեկ շաբաթից կրճատել մինչև 24 ժամ և դառնալ ՆԱՏՕ-ի տրանսպորտային փոխադրումների հիմքը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում