ԱՄՆ-ն էլ ավելի կդժվարացնի զբոսաշրջային վիզաներ տրամադրելու գործընթացը․ CNN
Նմանատիպ
ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթած Դոնալդ Թրամփի թիմն ուսումնասիրում է ԱՄՆ-ում ծնված երեխաներին ամերիկյան քաղաքացիություն տալու օրենքի չեղարկման տարբեր եղանակներ, եթե այդ երեխայի ծնողները չեն հանդիսանում ԱՄՆ քաղաքացիներ։ Միաժամանակ նախատեսվում է խստացնել զբոսաշրջային վիզաների տրամադրումը։ Այս մասին հայտնում է CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով իր աղբյուրներին:
«Նորընտիր նախագահի անցումային թիմը ուսումնասիրում է ծննդյան իրավունքով քաղաքացիություն ստանալուն վերջ տալու Թրամփի վաղեմի խոստումը կյանքի կոչելու մի քանի եղանակ: Այժմ մշակվում է ռազմավարություն, որի շրջանակներում Պետդեպարտամենտին հրաման կտրվի՝ առանց փաստաթղթերի ծնողներից ծնված երեխաներին անձնագրեր չտրամադրել։ Միաժամանակ կխստացվեն զբոսաշրջային վիզաների տրամադրման պահանջները, հատկապես երբ խոսքը վերաբերում է ծննդաբերական զբոսաշրջությանը»,– նշում է CNN-ը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում