2025 թվականից երևանցիներն ավելի շատ գումարներ են մուծելու աղբահանության համար
Նմանատիպ
Այսօր՝ դեկտեմբերի 24-ին, Երևանի 2025 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ քաղաքապետարանի եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետի ժ/պ Դավիթ Հակոբյանը ներկայացրեց աղբահանության վճարների հաշվարկման նոր մոտեցումը, որը հիմնված է բնակարանների մակերեսի վրա։
Նրա փոխանցմամբ՝ գործելու է նոր սակագին, վճարները հաշվարկվելու են ըստ բնակարանի մակերեսի։
«Միջինում, մեկ սենյականոց 35 քմ մակերեսով բնակարաններում ապրում է 1-3 անձ։ Եվ եթե այս պահին 2 անձի համար վճարվում է 400 դրամ, փոփոխության դեպքում վճարումը կկատարվի 455 դրամ։
Այդ նույն սկզբունքով երկու սենյականոցի համար 600 դրամի փոխարեն՝ 689 դրամ, 900 դրամի փոխարեն՝ 975 դրամ, 1200 դրամի փոխարեն՝ 1287 դրամ։ Սա վերաբերում է բնակարաններին։ Իսկ անհատական բնակելի տների մասով աճը մի փոքր ավելի է լինում. աճը միջինում կազմելու է 180 դրամ»,-ասաց Հակոբյանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում