Հունաստանը դեմ է Թուրքիայի և Սիրիայի միջև «Բացառիկ տնտեսական գոտու» ստեղծմանը
Նմանատիպ
Հունական լրատվամիջոցները գրում են, որ Աթենքը նախապատրաստական աշխատանքներ է տանում Թուրքիայի և Սիրիայի միջև բացառիկ տնտեսական գոտու մասին հնարավոր համաձայնագրի դեմ:
Նշվում է, որ կնքվելիք համաձայնագիրը հակասում է Հունաստանի շահերին և Բաշար ալ Ասադի վարչակարգի հեռացումը հող է հանդիսանում դրա կյանքի կոչման համար:
«Անկարայի ռազմավարությունը՝ համոզել Մերձավոր Արևելքի պետություններին գրավիչ ծովային սահմաններով, նպատակ ունի մուտք ապահովել Արևելյան Միջերկրականի հյուսիսային հատված»,-նշում են լրատվամիջոցները:
Հունական աղբյուրների համաձայն՝ վերոհիշյալ թեման Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը և Կիպրոսի նախագահ Նիկոս Հրիստոդուլիդիսը քննարկել են անգամ Եվրոպայի խորհրդի նիստում՝ եվրոպական երկրների առաջնորդների հետ:
Նման համաձայնագրի հնարավոր կնքումը նրանք համարել են որպես Կիպրոսի «անառարկելի ինքնիշխանության իրավունքների անտեսում», քանի որ այդպիսով Կիպրոսը կհայտնվի շրջափակման մեջ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում