Ադրբեջանն ապահովում է Վրաստանի գազի ներմուծման 80 տոկոսից ավելին

2014թ-ի հունվար-սեպտեմբեր ամսիներին Վրաստանը Ադրբեջանից ներմուծել է 958,32 հազար տոննա բնական գազ, որը գումարային համարժեքով կազմում է 198,99 միլիոն դոլար:

Այս մասին տեղեկացնում է Վրաստանի վիճակագարական ծառայության տարածած հաղորդագրության մեջ:

Ադրբեջանը ներկայումս հանդիսանում է Վրաստանի վառելիքի հիմնական մատակարարը, որին բաժին է ընկնում ներմուծման 83,5 տոկոսը:

Համաձայն տարածված հաղորդագրության, Վրաստանն ամբողջությամբ վերցրած գազ է ներմուծել 238,28 միլիոն դոլարի սահմաններում: Գազի ներմուծման մնացած  մասը բաժին է ընկնում  Ռուսաստանին և այլ աղբյուրներին:

Տարեկան կտրվածքով Վրաստանում ադրբեջանական գազի ներմուծումն  աճել է 18,81 տոկոսով:Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում Վրաստանը Ադրբեջանից ներմուծել է 827,48 հազար տոննա գազ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում