Կխստացվի հետիոտնի կողմից չնախատեսված վայրով ճանապարհն անցնելը. ՆԳՆ
Նմանատիպ
Քաղաքացիներից ստացված առաջարկների քննարկման արդյունքում մշակվել են մի շարք նախագծեր, որոնք կլավարկեն նրանց կյանքը և կդյուրացնեն վարչարարությունը:
«Քաղաքացիներից ստացված առաջարկների հիման վրա՝
– Քաղաքացիները կկարողանան ՆԳՆ հաշվառման-քննական ստորաբաժանումներում առցանց եղանակով ընտրել իրենց համար նախընտրելի օրը և վայրը՝ տեսնելով ամենամոտ ազատ օրերը։ Վարորդական իրավունքի քննությունների համար շուտով կներդրվի հերթագրման նոր համակարգ։
– Առաջիկայում հնարավոր կլինի ընտրել վարորդական իրավունքի քննությունների օրը նախատեսվածից սեղմ ժամկետներում՝ վճարելով պետական տուրք։
– Կխստացվի տրանսպորտային միջոցներից կատարվող գողությունների համար նախատեսված պատասխանատվությունը, ինչը կնպաստի դրանց դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը՝ հաշվի առնելով արարքի իրական հանրային վտանգավորությունը և վերջին շրջանում լայն տարածումը։
– Կխստացվի հետիոտնի կողմից չնախատեսված վայրով ճանապարհն անցնելը՝ հաշվի առնելով արարքի վտանգավորության աստիճանը, որը հաճախ հանգեցնում է մահվան ելքով վթարների։
– Կլավարկվի հրագործական արտադրատեսակների կիրառման և այդ կապակցությամբ վարչարարության իրականացման օրենսդրական գործիքակազմը։
– Նախագծերը շրջանառվել են: Հերթական խորհրդակցության ժամանակ քննարկվել են նաև քաղաքացիների կողմից ներկայացված մյուս առաջարկները: Լուծումները՝ շուտով:
– Հարգելի՛ քաղաքացիներ, եթե ունեք նոր առաջարկներ, որոնք Ձեր կարծիքով կլավարկեն հենց Ձեր կյանքը, կարող եք ներկայացնել մեկնաբանություններում»,-ասված է ՆԳՆ հաղորդագրության մեջ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում