Գերմանիան Թուրքիային կոչ է անում դադարեցնել քրդերի նկատմամբ բռնությունները
25/12/2024 22:20
![Գերմանիան Թուրքիային կոչ է անում դադարեցնել քրդերի նկատմամբ բռնությունները](https://times.am/v3/wp-content/uploads/2024/12/Снимок-экрана-2024-12-25-221740-e1735150822124-1200x630.png)
Նմանատիպ
Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոքն Անկարային նոր կոչ է արել պատերազմի մեջ չմտնել Սիրիայի դեմոկրատական ուժերի հետ:
Նա ընդգծել է նաև, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությանն ուժեղացնելն ու դրան քրդերի հետ հակամարտության 3-րդ կողմ դարձնելն հօգուտ չի լինելու և ոչ ոքի:
«Իհարկե, Թուրքիայի ունի օրինական անվտանգային շահեր: Ինչպես յուրաքանչյուր պետություն, այդպես էլ Թուրքիան ցանկանում է փրկվել ահաբեկչությունից:
Սակայն դա չի կարող ևս մեկ անգամ կիրառվել քրդերին աքսորելու և կամ նրանց նկատմամբ բռնություն գործադրելու համար»,-հավելել է Գերմանիայի ԱԳ նախարարը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում