Թրամփը մահապատժի կենթարկի ցմահ ազատազրկվածներին
Նմանատիպ
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր երդմնակալությունից հետո Արդարադատության նախարարությանը հանձնարարելու է մահապատժի ենթարկել սպանությունների և բռնաբարությունների մեջ մեղադրվողներին՝ քննադատելով ԱՄՆ գործող առաջնորդ Ջո Բայդենին, որը նման հանցանք կատարածների համար մեղմացրել էր պատիժը:
«Երդմնակալությունից անմիջապես հետո ես արդարադատության նախարարությանը կհրամայեմ մահապատժի հասնել, որպեսզի պաշտպանեմ ամերիկյան ընտանիքներին և երեխաներին դաժան բռնաբարողներից, մարդասպաններից և հրեշներից։ Երկրում կրկին օրենք և կարգուկանոն կլինի»,- գրել Է Թրամփը Thruth Social ցանցում։
Նա դատապարտել է Բայդենին, որն ավելի վաղ մեղմացրել էր պատիժը 37 դատապարտվածների համար՝ մահապատիժը փոխարինելով ցմահ բանտարկությամբ՝ առանց պայմանական վաղաժամկետ ազատման իրավունքի: Թրամփի խոսքով՝ նման որոշումը ոչ մի իմաստ չունի և վշտացնում է զոհերի հարազատներին:
Ավելի վաղ Բայդենը հայտարարել էր, որ դեմ է դաշնային մակարդակում մահապատժի կիրառմանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում