PKK-ն Թուրքիայի հարավ-արևելքում զուգահեռ իշխանություն է ձևավորում

Թուրքիայի ընդդմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության պատգամավոր Մուսա Կոշուղլուն Թուրքիայի Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է, որ երկրի հարավ-արևելքում Քրդական բանվորական կուսկացության (PKK) կողմից փորձեր են նկատվում զուգահեռ ձևավորելու իշխանության կառույցներ:   Նա նաև կապ է տեսնում Քրդստանի բանվորական կուսակցության գործունեության և վերջերս Թուրքիայում տեղի ունեցած ածխահանքերի վթարների  միջև:

Հիշեցնենք, որ Թուրքիայի Քարաման նահանգում տեղի ունեցած ածխահանքերում վթարի հետևանքով 20 մարդ դեռևս գետնի տակ է մնում:Նախնական տվյալներով, վթարի պատճառը գոլորշով լի կաթսայի պայթյունն է:

Այդ կապակցությամբ Կուշլուն տեսնում է այն բանի վտանգը, որ կառավարման համակարգի 1/3-րդը զբաղեցնում են ինչ-որ «դատարկություններ», որոնք լցվում են «դեստրուկտիվ ուժերով», որ պահանջում են Անվտանգության խորհրդից լուրջ միջոցառումներ ձեռք առնել, այլ ոչ թե աչք փակել, ինչպես որ դա եղել է կես ամիս առաջ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության դեպքում,որտեղ նա հաղորդագրություն է ուղարկել ածխաջրածնային արդյունաբերության մեջ մասսայական կոռուպցիայի դեպքերի վերաբերյալ, որը հասնում էր գրեթե 2 միլիարդ դոլարի: Բացի այդ նախարար Թաներ Իալդըզը չնայած ածխահանքերում տեղի ուենցած բազմաթիվ վթարներին ոչ մի քայլ չի ձեռնարեկլ իրավիճակը շտկելու համար:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում