Տիգրան Ավինյանի ավիատոմսի հետ կապված՝ քաղաքապետարանում պաշտոնանկություն է եղել. «Փաստ»
28/12/2024 08:55
Նմանատիպ
«Փաստ» օրաթերթը գրում է. Մեր ունեցած տեղեկություններով, Երևանի քաղաքապետարանի գնումների վարչության բաժինների պետերից մեկն ազատվել է աշխատանքից: Թերթի աղբյուրների փոխանցմամբ, այս պաշտոնանկությունը կապված է քաղաքապետ Տիգրան Ավինյանի՝ ԱՄՆ գործուղման ավիատոմսի գնի հետ:
Մենք տեղեկություններ ունենք նաև, որ սա միակ պաշտոնանկությունը չէ. «տոմսային» գործընթացի հետ կապված քաղաքապետարանում նոր «գլուխներ են թռչելու»:
Տեղեկությունը ճշտելու համար մենք դիմեցինք Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանին, որը հրաժարվեց որևէ մեկնաբանություն տալ:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Հետևեք մեզ նաև Telegram-ում