Ադրբեջանում ընդդիմադիրները մեծ հանրահավաք կանցկացնեն
Նմանատիպ
Ադրբեջանի ընդդիմադիր Ազգային խորհուրդը որոշում է կայացրել Բաքվում բազմամարդ հանրահավաք իրականացնել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ադրբեջանական «Ազադլըգ» լրատվականին հայտարարել է Ազգային խորհրդի առաջնորդ Ջամիլ Հասանլըն:
«Հանրահավաքի հիմնական պահանջը լինելու է քաղբանտարկյալների ազատ արձակումը և երկրում բռնաճնշումների դադարեցումը»,- հայտնել է Հասանլըն` նշելով, որ ակնկալվում է մեծ թվով ադրբեջանցիների մասնակցությունը բողոքի ակցիային:
Հանրահավաքը տեղի է ունենալու նոյեմբերի 10-ին «Ինշաաթչըլար» մետրոկայարանի մոտակայքում գտնվող «Մեխսուլ» մարզադաշտում:
Ադրբեջանի ընդդիմադիր Ազգային խորհուրը վերջին անգամ հանրահավաք էր կազմակերպել հոկտեմբերի 12-ին: Այդ անգամ ևս հավաքվածները պահանջել էին ազատ արձակել բանտարկված տարբեր գործիչների և քաղաքացիական հասարակության ակտիվիստների, ինչպես նաև դադարեցնել երկրում մոլեգնող բռնությունների ալիքը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում