Թուրքական ընկերությունները գրավում են ռուսական շուկան
Նմանատիպ
Արևմտյան ընկերությունների հեռանալու արդյունքում թուրքական ընկերությունները տեղ են զբաղեցնում ռուսական շուկայում։ Այս մասին lenta.ru-ի փոխանցմամբ գրել է Dünya թերթը։
Պարբերականը նշել է, որ Թուրքիան այն երկրներից է, որի հետ Ռուսաստանը դիվանագիտական և տնտեսական հարաբերություններ է պահպանում, քանի որ Անկարան մինչ օրս չի միացել արևմտյան էմբարգոյին և չի դադարեցրել առևտուրը Մոսկվայի հետ:
«Ընդհակառակը, թուրքական ընկերությունները զբաղեցրել են արևմտյան ընկերությունների տեղերը»,- գրում է թերթը:
Ըստ տեղեկությունների՝ թուրքական ապրանքանիշերը տարածվել են ռուսական առևտրի կենտրոններում, իսկ կենցաղային տեխնիկայի ոլորտում Թուրքիան դարձել է շուկայի խոշորագույն խաղացողներից մեկը:
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ռուսական բիզնեսի բաժնետոմսերը արտաքին կառավարմանը հանձնելու որոշման ֆոնին թուրքական Anadolu Efes ընկերության բաժնետոմսերը նվազել էին 9,98 տոկոսով։
Հետևեք մեզ նաև Telegram-ում