Ուկրաինան կրակային դիրքեր է կառուցում Բելառուսի հետ սահմանին

Ուկրաինան կրակային դիրքեր է կառուցում Բելառուսի հետ սահմանին

Ուկրաինական կողմը ամրաշինական կառույցներ և կրակային դիրքեր է կառուցում Բելառուսի հետ սահմանին՝ Վոլինի մարզում։ Այս մասին հայտնել Է Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայության ներկայացուցիչը՝ նշելով, որ Կիևն այդ ուղղությունը «սպառնացող”է համարում:

«Մենք ակտիվորեն ուշադրություն ենք դարձնում նաև Բելառուսի հետ սահմանին, չէ որ այդ ուղղությունը մեզ համար վտանգավոր է։ Այս հատվածում, բացի ինժեներական ամրացումից, տեղի է ունենում նաև հենակետերի, կրակային դիրքերի և խրամատների համակարգի ստեղծում, որպեսզի մեր զինվորականները, որոնք գտնվում են այդ ուղղությամբ, ունենան բոլոր հնարավորությունները դիմակայելու ցանկացած սպառնալիքի»,- ասել է նա։

Պետական սահմանապահ ծառայության ներկայացուցիչը հավելել է, որ ուկրաինա-բելառուսական սահմանին ընդլայնում են նաև տեսահսկման համակարգը: Նրա խոսքով՝ սահմանի ամրապնդումը ենթադրում է, մասնավորապես, համատարած խրամատների ստեղծում և տարատեսակ արգելապատնեշների տեղադրում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում