Թուրքիան մտադիր է հեռահար հրթիռներ արտադրել

Թուրքիան մտադիր է հեռահար հրթիռներ արտադրել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կառավարության նիստից հետո հանդես է եկել մի շարք հայտարարություններով: Էրդողանը մանրամասներ է հայտնել Թուրքիայի ռազմարդյունաբերության ոլորտում իրականացվող ծրագրերի մասին, ապա անդրադարձել հեռահար հրթիռների ծրագրին:

«Մենք սկսել ենք «Պողպատե գմբեթ» ծրագիրը: Բանակային սպառազինությունը համալրվել է 100 կմ հեռահարության հակաօդային համակարգով: Ինչպես նաև որոշում ենք կայացրել զարգացնել 2000 կմ և ավել հեռահարություն ունեցող հրթիռների արտադրության մեր ծրագիրը»,- ասել է Թուրքիայի նախագահը:

Նշենք, որ «Պողպատե գմբեթը» հակաօդային պաշտպանական ընդհանուր համակարգ է, որը Թուրքիան մտադիր է ստեղծել՝ հենվելով տեղական ռազմարդյունաբերության վրա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում