Եռաբլուրում գերեզմանաքարերի ծաղիկները գողացողներից 2-ը կալանավորվեցին
10/01/2025 16:27
Նմանատիպ
Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Եռաբլուրում զինվորների շիրիմներից ծաղիկները հափշտակողներից երկու անձ կալանավորվեց։
Տեղեկությունների համաձայն` նրանք հայտնել են, որ Եռաբլուրում փնտրել են թարմ ծաղիկներ, գողացել են դրանք, տարել ու վաճառել են ծաղկի խանութներին, որ գումար աշխատեն։
Հիշեցնենք, որ հունվարի 6-ին ահազանգ է եղել, որ Եռաբլուրից գողանում են պատերազմում զոհված զինծառայողների շիրիմներին դրված ծաղիկները։
Հետևեք մեզ նաև Telegram-ում