Թրամփն իր գործով կայացած դատական նիստն անվանել է «զզվելի կրկես»․ Truth Social

Թրամփն իր գործով կայացած դատական նիստն անվանել է «զզվելի կրկես»․ Truth Social

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն իր գործով ուրբաթ օրը կայացած դատական նիստն անվանել է «զզվելի կրկես»։ Նա հաստատել է բողոքարկելու մտադրությունը և հայտարարել, որ իրեն պատասխանատվությունից ազատելու որոշումն ընդգծում է, որ գործը ոչ թե ապացույցներ է ունեցել, այլ եղել է քրեական միջամտություն՝ ընտրություններին:

Նյու Յորքի դատարանը պաշտոնապես ազատել էր Թրամփին պատասխանատվությունից, ուժի մեջ թողնելով միայն ֆորմալ դատվածությունը: ԱՄՆ նորընտիր նախագահին մեղադրում են Trump Organization ընկերության փաստաթղթերի կեղծման համար, որոնց միջոցով գումար է վճարել նախկին պոռնոդերասանուհի Սթորմի Դենիելսին

«Արմատական դեմոկրատները պարտվեցին խղճուկ ու ոչ ամերիկյան Վհուկների որսին։ Արդյունքն ինքնին հաստատում է, որ չկա և երբեք չի եղել իրական գործ։ Այսօրվա միջոցառումը զզվելի Կրկես էր, և հիմա, երբ այն ավարտվեց, մենք կբողոքարկենք այդ անհեթեթությունը»,- գրել Է Թրամփը՝ իր Truth Social սոցցանցում։

Թրամփի փաստաբան Թոդ Բլանշը ուրբաթ օրը հայտարարել է, որ ընտրված նախագահի թիմը կբողոքարկի քաղաքական գործչի դատավճիռը, համաձայն որի Թրամփն անվերապահ ազատ է արձակվել։

««Անվերապահ ազատ արձակումը» ենթադրում է, որ մեղադրական դատավճիռը կմնա ուժի մեջ, բայց գործն ինքնին կարճվում է առանց պատիժ նշանակելու։ Այսինքն՝ Թրամփին ոչ բանտ է սպառնում, ոչ էլ տուգանք: Թրամփն այս դեպքում կդառնա առաջին դատապարտված նախագահը, թեև «Անվերապահ ազատ արփակված»»,- նշել է նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում