Չինացիները սկսել են պարտքերը վճարել անսովոր եղանակով

Չինացիները սկսել են պարտքերը վճարել անսովոր եղանակով

Չինաստանի տեղական իշխանություններն իրենց պարտքերը ծածկելու համար սկսել են օգտագործել չվաճառված բնակարանները՝ հետևելով չինացի կառուցապատողների օրինակին: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը:

Ըստ The Wall Street-ի՝ այսպիսի օրինակ կա նաև Չինաստանի Սինցզյան-Ույգուրական ինքնավար շրջանում։ Գազի մատակարարման ընկերությունը պետական ձեռնարկություններից պարտքի վճարման դիմաց ընդունել է 260 անավարտ բնակարան։ Այս գործարքը թույլ է տվել մարել 25 միլիոն դոլարի պարտքը:

Չինաստանի ֆինանսների և զարգացման ազգային ինստիտուտի ավագ գիտաշխատող Բրյուս Պանգը պարբերականին հարցազրույց է տվել և հայտնել իր կարծիքը, որ պարտքերի գծով հաշվարկների նման ձևաչափն ավելի նախընտրելի է, քան վճարումների իսպառ բացակայությունը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում