Լավրովը Միրզոյանին հրավիրել է Մոսկվա
Նմանատիպ
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում որոշակի բարդություններ կան, բայց երկխոսությունը շարունակվում է, և առաջիկայում նախատեսվում է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի այցը Մոսկվա։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
Նա նշել է, որ հայ գործընկերն ընդունել է հրավերը։
Անդրադառնալով այսօր Վաշինգտոնում Միրզոյան-Բլինքեն հանդիպմանն ու ստորագրվելիք ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթին՝ Լավրովն նշել է, որ կարևորը ոչ թե փաստաթղթի անվանումն է, այլ այն, ինչը բխում է այդ փաստաթղթից։
Լավրովը պատասխանելով լրագրողի հարցին՝ ասել է, որ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ միջոցառումներին, սակայն հանուն արդարության ընդգծել է, որ Երևանը չի արգելափակում կազմակերպության որոշումների կայացումը։ Այդ իսկ պատճառով կազմակերպությունը գործում է։
ՌԴ արտգործնախարարը նշել է նաև, որ դեռ 2022 թվականի աշնանը համաձայնեցվել էր ՀԱՊԿ դիտորդների առաքելության ուղղությունը` սահմանին (Հայաստանի և Ադրբեջանի) զսպող դեր խաղալու համար։ Սակայն հայ գործընկերներն այն ժամանակ հրաժարվել էին`ասելով, որ սահմանին սեպտեմբերյան մարտերի ժամանակ կազմակերպությունն իրեն չի պաշտպանել։
Հետևեք մեզ նաև Telegram-ում