Ռուսաստանն ավելի քիչ ծախսերով մեծ արդյունքների է հասնում ռազմաճակատում․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
Նմանատիպ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Եվրախորհրդարանի պատգամավորների հետ բանավեճի ընթացքում խոստովանել է, որ Ռուսաստանը շատ ավելի քիչ միջոցներ է ծախսում պաշտպանության համար, բայց դա անում է ավելի արդյունավետ, քան դաշինքի անդամ երկրները, որոնց նա կոչ է անում ավելի շատ ծախսել սպառազինության վրա կենսաթոշակների և այլ սոցիալական ծախսերի հաշվին:
«Մի մոռացեք, համեմատելով թվերը դուք կարող եք այդ նույն փողերով Ռուսաստանում շատ ավելին գնել, քանի որ նրանք չունեն մեր բարձր աշխատավարձերը, մեր բյուրոկրատիան, նրանք կարող են ավելի արագ գործել, Նրանք փաստացի ստեղծել են ռազմական տնտեսություն, արդյունաբերությունը տեղափոխել են ռազմական ռելսերի վրա»,- ասել է Ռյուտեն:
Նա նաև նշել է, որ Ռուսաստանը երեք ամսում ավելի շատ սպառազինություն է արտադրել, քան ՆԱՏՕ-ի բոլոր երկրները մեկ տարում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում