Էրդողանի ղեկավարած Թուրքիայում մարդիկ կարոտ են կարգուկանոնի․ Ստամբուլի քաղաքապետ
14/01/2025 22:44
Նմանատիպ
Ստամբուլի քաղաքապետ, ընդդիմադիր գործիչ Էքրեմ Իմամօղլուն Բեշիքթաշի քաղաքապետի՝ Ռըզա Աքփոլաթի կալանավորումից հետո հանդես է եկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ուղղված հայտարարությամբ։ Այս մասին գրում է Ermenihaber.am-ը։
Նշենք, որ Բեշիքթաշի քաղաքապետը մեղադրվում է մրցույթներ կեղծելու ու կաշառք վերցնելու մեջ։
Իմամօղլուն մասնավորապես նշել է. «Լավ գիտեք, լավ հիշում եք, որ Ստամբուլի քաղաքապետի պաշտոնում ձեր պաշտոնավարման շրջանում բազմաթիվ ղեկավարներ հայտնվել են դատավորի մոտ՝ մրցույթներ կեղծելու հիմքով։ Բայց ձեր ընկերների մի մասը դեռ ձեզ է մոտ է աշխատում»։
Իմամօղլուն նաև նշել է, որ այն ժամանակ երկրում կարգուկանոն կար, որը Էրդողանին դուր չէր գալիս, բայց այսօր Էրդողանի կառավարած Թուրքիայում կարգուկանոն չի մնացել, քաղաքացիները դրա կարոտն են։
Հետևեք մեզ նաև Telegram-ում