Ի՞նչ եղանակ է սպասվում այսօր և առաջիկա օրերին
15/01/2025 11:07
Նմանատիպ
Երևան քաղաքում՝
Հունվարի 15-16-ին հնարավոր են թույլ և կարճատև տեղումներ։
Հանրապետության տարածքում`
Հունվարի 15-17-ին, 18-ի ցերեկը և 19-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն։ Հունվարի 15-ին Շիրակում, Արագածոտնում և Կոտայքում սպասվում է մառախուղ, ճանապարհներին` մերկասառույց։
Քամին` հյուսիսարևմտյան 2-4մ/վ, հունվարի 17-19-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 15-18մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը հունվարի 15-16-ին հատկապես գիշերային ժամերին կբարձրանա 5-7 աստիճանով։