Երևանում մեկնարկել են թանկացումների դեմ բողոքի ակցիաներ
Նմանատիպ
«Սա կոնկրետ հարվածում է հենց այն մարդկանց, այն սոցիալական խմբերին, որոնց խոստում տալով նա եկել է իշխանության»։ Այս մասին այսօր՝ հունվարի 15-ին, հանրային տրանսպորտի թանկացման դեմ բողոքի ակցիայի ժամանակ ասել է Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը։
Նա դիմելով Նիկոլ Փաշինյանին՝ հիշեցրել է, որ վերջին օրերին երկու անգամ Փաշինյանի ֆեյսբուքյան էջի մեկնաբանություններում հարց է ուղղել նրան։ «Մենք Փաշինյանից դեռ պատասխան չենք ստացել, ամբողջ հանրությունն այս պատասխանին է սպասում։ Կառավարության ղեկավարը պետք է արտահայտի իր վերաբերմունքն այս ամենի վերաբերյալ»,- ասել է Մարությանը։
«Պարո՛ն Փաշինյան, դուք պայքարում էիք սոցիալական անարդարության դեմ, հիմա այս որոշումն ամենաուժեղը հարվածում է այն մարդկանց, ում համար դուք պայքարում էիք։ Մենք տեսնում ենք՝ ինչպես են ձեր կուսակցական ընկերները մեջ–մեջ անում պետական և համայնքային բյուջեն»,-անդրադառնալով 2018 թվականին Հայկ Մարությանը հիշեցրել է, որ նա հենց սոցիալական անարդարության դեմ պայքարի այդ ալիքի վրա է եկելե և դարձել երկրի ղեկավար։ 100 հազարավոր մարդիկ դուրս էին եկել փողոց սոցիալական խնդիրների պատճառով։
Հետևեք մեզ նաև Telegram-ում