Հովիկ Աղազարյանի «էվակուացումը» շարունակվում է․ «Հրապարակ»

Հովիկ Աղազարյանի «էվակուացումը» շարունակվում է․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Քաղպայմանագրում» շարունակում են Հովիկ Աղազարյանին «էվակուացնելու» օպերացիան, նրան հեռացրել են նաեւ ԱԺ տնտեսական մշտական հանձնաժողովի կազմից, փոխարինել նորաթուխ պատգամավոր Ալեքսանդր Ավետիսյանով, որը վարչապետի նախկին խորհրդականն էր։

Բանն այն է, որ Աղազարյանը ՔՊ քվոտայով էր ընդգրկված սույն հանձնաժողովի կազմում, ՔՊ-ից հեռացվելուց հետո նրան «իգնոր» են արել նաեւ բոլոր միջազգային պատվիրակություններում, որոնցում ընդգրկված էր։ Ի դեպ, չնայած Աղազարյանի փաստաբանը հայտարարում էր, որ հունվարի 20-ին մեկնարկող ԱԺ նիստերին գլխավոր դատախազն անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությամբ հնարավոր է մտնի ԱԺ, սակայն երեկվա դրությամբ օրենսդիրները չէին ստացել նման միջնորդություն, ավելին, մեզ ասացին, որ մոտ ամիսուկես է՝ Աղազարյանին նաեւ իրավապահներն են հանգիստ թողել, մինչդեռ մանդատը վայր դնելու Փաշինյանի հորդորից հետո շաբաթվա բոլոր օրերին կանչում էին տարբեր վարույթներով հարցաքննության՝ փորձելով այդ ճանապարհով ճնշել նրան։

Իսկ Արգիշտի Քյարամյանի գործն ընդհանրապես փակուղի է մտել, որեւէ ապացույց չի գտնվել, որով կհաստատվի ՔԿ նախկին ղեկավարի այն մեղադրանքը, թե Աղազարյանը միջնորդել է իր որդու վերաբերյալ քրեական գործով։

Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում