2025 թվականին ԱՄՆ-ը կարող է նոր լայնածավալ առևտրային պատերազմ սկսել

2025 թվականին ԱՄՆ-ը կարող է նոր լայնածավալ առևտրային պատերազմ սկսել

2025 թվականին ԱՄՆ-ը կարող է նոր առևտրային պատերազմ սկսել, որn ավելի մասշտաբային է լինելու քան նախորդները։ Այս եզրահանգմանն են եկել «2025-ի առանցքային իրադարձությունները։ Գեոէկոնոմիկա։ Կանխատեսումներ։ Հիմնական ռիսկերը»-ի հետազոտության հեղինակները։

Ըստ վերլուծաբանների՝ համաշխարհային տնտեսությունը կաճի 2,5 տոկոսի սահմաններում, ընդ որում՝ երկու խոշորագույն տնտեսություններում՝ ԱՄՆ-ում և Չինաստանում։ Աշխարհը կկանգնի նոր առևտրային պատերազմի հետևանքների առջև, իսկ առաջատար կենտրոնական բանկերը կնվազեցնեն տոկոսադրույքները։

Բազային սցենարը ենթադրում է մաքսատուրքերի բարձրացում մոտ երեք քառորդով՝Չինաստանից ամերիկյան ներմուծման համար մինչեւ 60 տոկոսի չափով։ Այս բարձրացումը կիրականացվի փուլ առ փուլ՝ 2025 թվականի III եռամսյակից մինչև 2026 թվականի II եռամսյակ։ Դրա մասին կարող է հայտարարվել 2025 թվականի առաջին եռամսյակում։

Հետազոտության հեղինակները կարծում են, որ Չինաստանի համար լավատեսական սցենարում որոշ ապրանքատեսակների սակագները կարող են կազմել 10-25 տոկոսի սահմաններում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում