Երևանի, Բաքվի և Մոսկվայի եռակողմ հանձնաժողովը երբեք չի քննարկել արտատարածքային միջանցքի հարց․ Զախարովա

Երևանի, Բաքվի և Մոսկվայի եռակողմ հանձնաժողովը երբեք չի քննարկել արտատարածքային միջանցքի հարց․ Զախարովա

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների եռակողմ աշխատանքային հանձնաժողովում երբեք խոսք չի եղել Հայաստանում որևէ արտատարածքային միջանցքների ստեղծման մասին։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ընդհակառակը, պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ երկրներն ունեն իրավասություն և ինքնիշխանություն այն երթուղիների նկատմամբ, որոնք անցնում են իրենց տարածքով»,- ասաց նա։

Անդրադառնալով ՀՀ-ում ՌԴ դեսպանին «Вести недели» հաղորդաշարի թողարկման հետ կապված ԱԳՆ կանչելու վերաբերյալ հարցին, Զախարովան նշեց, որ Հայաստանի արձագանքը ռուսական հեռուստատեսությունում լրագրողական հայտարարություններին տարակուսանք է առաջացնում, քանի որ Երևանին հայտնի է Մոսկվայի պաշտոնական դիրքորոշումը։

«Մենք Երևանից միշտ լսել ենք, որ Հայաստանը հավատարիմ է խոսքի ազատությանը, և առավել ևս Հայաստանի ներկայիս ղեկավարությունը դա իր հրամայականն է դարձրել: Մեր պաշտոնական արձագանքը, ոչ թե տեսակետը, այլ պետության պաշտոնական դիրքորոշումը, քաջ հայտնի է Երեւանին»,- հավելեց ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում