Տարածաշրջանում երրորդ ուժերի ներկայությունը կարող է ապակայունացնել իրավիճակը․ Իրանի նախագահ

Տարածաշրջանում երրորդ ուժերի ներկայությունը կարող է ապակայունացնել իրավիճակը․ Իրանի նախագահ

Այսօր՝ հունվարի 17-ին, Կրեմլում մեկնարկել է Ռուսաստանի և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Մասուդ Փեզեշքիանը բանակցությունները։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

Օրակարգը ներառում է թեմաների լայն շրջանակ, այդ թվում՝ Հարավային Կովկասում տիրող իրավիճակը, զարգացումները Մերձավոր Արևելքում՝ Սիրիայում և պաղեստինաիսրայելական հակամարտության գոտում։ Կքննարկվի նաև իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը։

Բացի այդ, նախագահները կխոսեն երկկողմ համագործակցության ընդլայնման մասին՝ առևտրի, ներդրումների, տրանսպորտի, լոգիստիկայի և հումանիտար ոլորտներում։ Բանակցությունների ավարտին Պուտինն ու Փեզեշքիանը կստորագրեն Ռուսաստանի և Իրանի միջև Համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը և հայտարարություններ կանեն լրատվամիջոցների համար։

«Իհարկե, միջազգային օրակարգի վերաբերյալ մեր խորհրդակցությունները մեծ պահանջարկ ունեն ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ, իհարկե, տարածաշրջանում»,- ասել է ՌԴ ղեկավարը՝ ողջունելով հյուրին։

Նա ընդգծել է, որ Ռուսաստանի և Իրանի միջև այսօր ստորագրվելիք Համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը խթան կհանդիսանա բոլոր ոլորտներում գործնական համագործակցության համար։

Իրանի նախագահի համոզմամբ՝ տարածաշրջանում երրորդ ուժերի ներկայությունը կարող է միայն ապակայունացնել իրավիճակը։

Նա ընդգծել է ՌԴ-ի հետ բոլոր ուղղություններով հարաբերությունների զարգացման կարևորությունը։

«Ռուսաստանի հետ համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը ամուր հիմք կհանդիսանա առաջ շարժվելու համար»,- ասել է Փեզեշքիանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում