Թրամփը նախատեսում է կրիպտոարժույթը դարձնել ԱՄՆ ազգային առաջնահերթություն

Թրամփը նախատեսում է կրիպտոարժույթը դարձնել ԱՄՆ ազգային առաջնահերթություն

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նախատեսում է հրամանագիր արձակել և կրիպտոարժույթի զարգացումը հայտարարել Միացյալ Նահանգների ազգային առաջնահերթություն: Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը:

Ըստ տեղեկությունների՝ Թրամփը նախատեսում է ստեղծել կրիպտոարժույթի խորհրդատվական խորհուրդ՝ այս ոլորտում պետական քաղաքականության ձևավորման զարգացման համար:

Գործակալության աղբյուրները հայտնում են, որ ընթացիկ փուլում քննարկվում է հրամանագրում ներառել թվային ակտիվների քաղաքականության վերանայման մասին հրահանգներ՝ պետական մարմինների համար։

Լրացուցիչ քննարկվում է կրիպտոարժույթի ազգային պաշարի ձևավորման հնարավորությունը։
Ավելի վաղ Թրամփը գործարար և ներդրող Դևիդ Սաքսին առաջադրել էր նոր պաշտոնում՝ արհեստական բանականության և կրիպտոարժույթների ոլորտում ամերիկյան վարչակազմի քաղաքականության համար պատասխանատու։

Ընտրված ամերիկացի առաջնորդը երկրի պատմության մեջ առաջին անգամ հիմնեց պաշտոն AI-ի և կրիպտոարժույթի ոլորտում: Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը պետք է առավելագույն ուշադրություն դարձնի կրիպտոարժույթին, հակառակ դեպքում այս շուկայում գերիշխելու են այլ երկրներ, առաջին հերթին՝ Չինաստանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում