Samsung-ի հաջողությունն ու Apple-ի անհաջողությունը

Samsung-ի հաջողությունն ու Apple-ի անհաջողությունը

Հունվարի 16-ին Apple-ի բաժնետոմսերը նվազել են չորս տոկոսով, ինչն ամենավատ օրն է գրանցվել օգոստոսի 5-ից ի վեր։ Այս մասին հայտնում է CNBC։

Նախորդ տարվա պիկ արժեքի համեմատ, որը դեկտեմբերի վերջին է եղել, նվազումը գնահատվում է 12 տոկոս։
Canalys հետազոտական ընկերությունը զեկույց է հրապարակել, որից երևում է, որ Apple ընկերությունը չի կարողացել պահպանել սմարթֆոնների չինական շուկայում առաջատարի դիրքը, այն զիջել է տեղական Vivo եւ Huawei արտադրողներին:

Financial Times-ի տեղեկություններով՝ 2024 թվականին Apple-ի սմարթֆոնների մատակարարումները Չինաստան նվազել են՝ հասնելով 42,9 միլիոնի, ինչը 17 տոկոսով պակաս է, քան դրա նախորդ տարին իսկ վերջին եռամսյակում առաքումները տարեկան կտրվածքով նվազել են 25 տոկոսով:

Vivo-ի և Huawei-ի առաքումներն աճել են համապատասխանաբար 11 և 37 տոկոսով։ Առաջինի մասնաբաժինը գնահատվում է 17, իսկ երկրորդի մասնաբաժինը՝ 16 տոկոս։

Հայտնի է նաև, որ անցյալ տարվա մեջ սմարթֆոնների համաշխարհային վաճառքներն աճել էին 4 տոկոսով: Սմարթֆոնների խոշորագույն մատակարարը մնացել է Samsung Electronics-ը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում