Օրեր առաջ uպանված 33-ամյա տղամարդու հարազատները հուղարկավորությունից հետո մտել են կասկածյալի տուն

Օրեր առաջ uպանված 33-ամյա տղամարդու հարազատները հուղարկավորությունից հետո մտել են կասկածյալի տուն

Հունվարի 16-ին ոստիկանությունում տեղեկություններ են ստացվել, որ Էջմիածին քաղաքի Պուշկին փողոցի հասցեներից մեկում հունվարի 14-ին սպանված 33-ամյա Անդրանիկ Պ․-ի հարազատներից մի կին և մի տղամարդ թաղման տեղից հանկարծակի մտել են սպանություն կատարած կասկածյալի, Էջմիածին քաղաքի բնակիչ 36-ամյա Հապետ Կ․-ի տուն և վնասել պատուհանի ապակին և բակում կայանված ավտոմեքենայի դիմապակին: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Պարզվել է, որ վերը նշված արարքը կատարել են հանգուցյալ Անդրանիկ Պ․-ի մորաքույր՝ Արմավիրի մարզի բնակիչ 50-ամյա Կարինե Ս․-ն և Անդրանիկ Պ․-ի եղբայր, Արմավիրի մարզի բնակիչ 31-ամյա Հայկ Պ․-ն, ովքեր հուղարկավորության մասնակիցների հետ մեքենայով եկել են կասկածյալի տան մոտ, անակնկալ իջել են մեքենայից, մուտք են գործել տան բակային հատված, որտեղ Հայկ Պ․-ն կոտրել է բակում կայանված, Արմավիրի մարզի բնակիչ 72-ամյա Ժիրայր Կ․-ին պատկանող «VAZ 2107» մակնիշի ավտոմեքենայի ձախ կողային հայելին և դիմապակին, իսկ Կարինե Ս․-ն գետնից փայտ է վերցրել և հարվածել տան բակում գտնվող պատուհանին և կոտրել այն, որից հետո նշված ժամանակահատվածում բակային հատված են ներխուժել հուղարկավորության մոտ 15 այլ մասնակիցներ:

Ոստիկաներին հաջողվել է բացատրական աշխատանքների շնորհիվ բակ մուտք գործած քաղաքացիներին հեռացնել դեպքի վայրից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում