Թրամփի վարչակազմն ընդունում է, որ ԱՄՆ-ն չափն անցել է պատժամիջոցներում
Նմանատիպ
ԱՄՆ ֆինանսների նախարարի թեկնածու Սքոթ Բեսենթը հայտարարել է, որ պատժամիջոցների չափից ավելի կիրառումը խաթարում է դոլարի դերը համաշխարհային ասպարեզում:
«Նախագահ Թրամփը կարծում է, որ մենք, հավանաբար, չափից ավելի ենք օգտագործել պատժամիջոցները, և դա կարող է դրդել երկրներին հրաժարվել ԱՄՆ դոլարի օգտագործումից»,- ասել է նա:
Բեսենթն ընդգծել է նաև ազգային շահերի իրականացման համար ավելի ճկուն և ռազմավարական գործիքների որոնման կարևորությունը: ԱՄՆ-ը պետք է դոլարը պահպանի համաշխարհային պահուստային արժույթի կարգավիճակում և զգուշորեն օգտագործի պատժամիջոցները՝ որպես ազգային անվտանգության պաշտպանության համալիր մոտեցման մաս:
Միևնույն ժամանակ, նա հայտարարել է ռուսական նավթային ընկերությունների դեմ պատժամիջոցների խստացմանն աջակցելու պատրաստակամության մասին, Եթե նման որոշումը լինի Թրամփի ռազմավարության մի մասը՝ Ուկրաինայում հակամարտությունն ավարտելու համար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում