Մահացած ռուս գործարարի ընտանիքը դատի է տվել «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ին

Մահացած ռուս գործարարի ընտանիքը դատի է տվել «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ին

Ռուսաստանում դատի են տվել «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ին և պահանջում են 1,5 միլիարդ ռուբլի։ Այս մասին հայտնում է «Կոմերսանտ»-ը։

Ըստ հրապարակման, անցյալ տարվա փետրվարին Վլադիկավկազից գործարար Օլեգ Գուսովը մահացել է՝ խմելով այս հանքային ջուրը, քանի որ նրանում առկա է եղել քացախաթթու, որն օգտագործվում է սպասք լվանալու համար։ Այս վարկածը դարձել է հիմնականը ոչ միայն նրա հարազատների, այլև հետաքննության համար։

«Կոմերսանտ»-ի փոխանցմամբ՝ Օլեգ Գուսովի այրու և երկու դուստրերի անունից վնասի հատուցման հայց է ներկայացվել Վլադիկավկազի Սովետսկի շրջանային դատարան։ Գործով մեղադրյալներն են Ջերմուկ հանքային ջուր և Բյուրեղ աղբյուրի ջուր արտադրող «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ն, Ռուսաստանում նրա ներկայացուցիչը՝ «Ջերմուկ հանքային ջուր» ՍՊԸ-ն և մի քանի անհատ ձեռնարկատերեր, որոնց միջոցով անցել է մահացու վտանգավոր արտադրանքը։

Ըստ դիմումատուների՝ 2024 թվականի փետրվարի 11-ի առավոտյան Օլեգ Գուսովը Վլադիկավկազի Ֆարն շուկայի տաղավարից գնել է ապակյա շշերով 12 հատ ապակյա հանքային ջուր։

Հետևեք մեզ նաև Telegram-ում